Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փոփոխությունների տուր

Փոփոխությունների տուր
31.01.2014 | 12:08

Քսաներեքերորդ տուրը համաշխարհային ֆուտբոլի ամենահետաքրքիր առաջնություններից մեկում՝ անգլիականում, առանձնացավ լուրջ փոփոխություններով: Նախ արտագնա խաղում հետևեց երկար ժամանակ լիդերությունը ոչ մեկին չզիջող «Արսենալի» վրիպումը՝ «Սաուտհեմպտոնի» հետ խաղացած ոչ-ոքիի տեսքով (2:2), ապա դրան հետևեց լոնդոնյան մյուս ակումբի՝ «Չելսիի» նմանատիպ սայթաքումը «Վեստ Հեմի»՝ առաջնության հետնապահներից մեկի հետ (0:0), իսկ ստեղծված վիճակից գերազանց օգտվեց «Մանչեստր Սիթին»՝ հյուրընկալվելիս հինգ անգամ ռմբահարելով «Տոտենհեմին»՝ 5:1: Այս հաղթանակը Մանուել Պելեգրինիի թիմին 53 միավորով դուրս բերեց առաջին հորիզոնական: Երկրորդն «Արսենալն» է՝ 52 միավոր: Նրանից երկու միավոր պակաս ունի «Չելսին», որն այժմ չորս միավորով է առաջ «Լիվերպուլից»: Նշենք վերջինիս 4:0 հաշվով հաղթանակը «Էվերտոնի» նկատմամբ, ինչպես նաև Լուիս Սուարեսի փայլուն խաղը: Ճիշտ է, այս անգամ ուրուգվայցին դարպասը գրավել է մեկ անգամ, սակայն ընթացիկ առաջնությունում նրա խփած գոլերի թիվը՝ քսաներեք, շարունակում է մնալ ավելի քան տպավորիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ